Աշխարհի առաջնության կիսաեզրափակչի խաղը Գերմանիայի ընտրանու հետ բրազիլացիների համար ունեցավ ողբերգական ավարտ: Մրցակցի յոթ գնդակին աշխարհի հնգակի չեմպիոնները պատասխանեցին միայն մեկով, այն էլ խաղավարտին: Անգամ 2:0 հաշվի դեպքում դեռևս ոչինչ կորած չէր, սակայն գերմանացիները վեց րոպեի ընթացքում խփեցին երեք գնդակ՝ վերջնականապես մարելով խաղի ինտրիգը: Առաջնությունների պատմության մեջ Բրազիլիայի ընտրանին չէր ունեցել նման խայտառակ հաշվով պարտություն: Գերմանացիները եզրափակչում են: Նրանց մրցակիցը կորոշվի այսօր կայանալիք Արգենտինա-Հոլանդիա հանդիպումում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ